Radio Hay

«Ռադիո Հայ» Radio Hay ռադիոկայանը հիմնադրվել է 1996 թ․ և Հայաստանի Հանրապետության լսարանին ներկայացվել է իր բացառապես հայկական երաժշտության բովանդակությամբ։ Արդեն 20 տարուց ավել հետևողականորեն ու անընդմեջ եթեր է տալիս հայ կատարողների բարձրորակ երաժշտություն և բացառապես հայերենով հեռարձակվող հրապարակախոսական ու տեղեկատվական նյութեր։ Սկզբնական փուլում ռադիոկայանը հեռարձակվում էր միայն Երևանում 104.1 հաճախականությամբ, սակայն խմբագրության հիմնադրման առաջին օրվանից նրա գլխավոր նպատակն էր հեռարձակվել ոչ միայն Երևանում, այլ նաև Հայաստանի բոլոր մարզերում։